ԱԱրսեն Մկրտչյան

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԽՎ-ի նախագահությունը 6 ամսով փոխանցվել է ՌԴ-ին

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԽՎ-ի նախագահությունը 6 ամսով փոխանցվել է ՌԴ-ին

Նոյեմբերի 22-ին ՍԾՏՀ (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն) խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, ԱԺ պատվիրակության անդամներ Անուշ Բեղլոյանն ու Սերգեյ Բագրատյանը տեսակապով մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ 58-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին:

Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր:

Բաբկեն Թունյանը հանդես է եկել «Թվայնացման և նորարարական զարգացման արագացում՝ օրենսդրական գործընթացի արդյունավետության և խորհրդարանական գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման համար» ելույթով:

Նշվել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվում են Ազգային ժողովի տեխնիկական վերազինման և թվայնացման աշխատանքներ: «E parliament» համակարգով կներդրվեն քվեարկության և անվտանգության հետ կապված ժամանակակից չափանիշներ:

Նիստի ընթացքում հաստատվել են հայկական պատվիրակության նոր անդամներ Անուշ Բեղլոյանի և Սերգեյ Բագրատյանի մանդատները:

Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվել և միաձայն ընդունվել է հայկական պատվիրակության առաջարկությունը «Սևծովյան տարածաշրջանում կրթության բնագավառում համագործակցության նպատակներն ու խնդիրները համավարակից հետո» թեմայի վերաբերյալ:

Նիստում ՍԾՏՀ ԽՎ-ի նախագահությունը 6 ամսով փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը: ՍԾՏՀ ԽՎ-ին անդամակցում է 12 երկիր: Առաջիկայում միջազգային կազմակերպությանը կանդամակցի Հյուսիսային Մակեդոնիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում