Մեղրի ազատ տնտեսական գոտում իրանական ներդրումների մասին ծրագիր կներկայացվի. Վահան Քերոբյան

ՆՆարե Ոսկանյան

Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Սյունիքում ներդրումների ծրագրին և ասաց, որ Կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ծրագիր Մեղրի ազատ տնտեսական գոտում բավական խոշոր իրանական ընկերությունների խմբից ներդրումներ կատարելու մասին, որն անմիջապես հաստատվելուց հետո կսկսի իրագործվել:

«Բացի այդ, էլի բազմաթիվ թեմաներ կան, մասնավորապես, զբոսաշրջային. Մեղրիում ունենք բավականին լավ նախագիծ, որը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ ենք անում»,- ասաց Վահան Քերոբյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում