Գործադիրը հաստատեց Կառավարության 2021-2026 թթ. գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը

ՆՆարե Ոսկանյան

Գործադիրը հաստատեց Կառավարության 2021-2026 թթ. գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը:

«Սույն թվականի օգոստոսի 26-ին ԱԺ-ի կողմից հավանության արժանացավ Կառավարության ծրագիրը, որի հիմքի վրա մշակվել և ներկայացվում է միջոցառումների ծրագիրը»,- Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նշեց, որ  439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից բաղկացած ծրագիրը հիմնված է Կառավարության հանձնառությունների, այդ թվում՝ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության թիրախների վրա:

«Հարկ եմ համարում նշել, որ ներկայացված նախագիծն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ աջակցության փաթեթի շրջանակներում իրականացվելիք ծրագրերը: Միաժամանակ պետք է ընդգծեմ, որ ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես ԵԱՏՄ ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործունեության շրջանակների հետ, մասնավորապես, քաղաքականության թիրախների և նպատակների առումով»,- ասաց փոխվարչապետը՝ նշելով, որ ծրագիրը պետք է դառնա Կառավարության հիմնական աշխատանքային պլանը, իսկ միջոցառումների մասով ինդիկատիվ ֆինանսավորումը պետք է կողմնորոշիչ լինի առաջիկա միջնաժամկետ ծախսային ծրագրի և տարեկան բյուջեների պլանավորման համար:

«Միջոցառումների նախագիծը մշակվել է պետական մարմինների առաջարկությունների հիման վրա և անցել է մանրամասն և համապարփակ քննարկումների մի քանի փուլ»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում