Ադրբեջանի ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա է. կարծիքներ

ՆՆարե Թադևոսյան

Հայաստանի արևելյան սահմանագոտում նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիան փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ոչ թե սահմանային բախում, այլ ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա է համարում, որն սկսվել է մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներխուժմամբ:

Ադրբեջանի հարցերով փորձագետը հակառակորդի այս քայլերում առավել բարենպաստ դիրքեր զբաղեցնելու նպատակ է տեսնում:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն էլ Ադրբեջանի գործողություններում նկատում է Թուրքիայի մասնակցությունը:

Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերով փորձագետ) - Այդտեղ Հայաստանի ամենանեղ հատվածներից է, ընդամենը մեկ կողմից մյուս կողմը՝ մինչև Նախիջևան, առավելագույնը 25-30 կմ է: Նաև տեղակայված են մի շարք ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ՝ մինչև 3500 մ բարձրությամբ: Փորձում են, որքան հնարավորություն ունեն, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատել և հաշվի չեն առնում որևէ խորհրդային նախկին սահման և այլն: Ամեն դեպքում, այն հատվածներում, որտեղ իրենց ձեռնտու չէ:

Ալեքսանդր Մարգարով (քաղաքագետ) - Պարզ է, որ Ադրբեջանը գործում է Թուրքիայի հետ միասնաբար, պարզ է, որ այս դուետը դեռ շարունակվելու է, և պարզ է, որ տվյալ պարագայում Թուրքիան փորձում է իրականացնել սեփական էքսպանսիոն պլանները՝ մեր տարածաշրջանի նկատմամբ ունենալով ավելի երկարատև գործողությունների ծրագիր և ավելի ընդարձակ, այդ թվում՝ նաև աշխարհագրական տեսանկյունից:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում