ՀԱՊԿ կանոնակարգի բոլոր կետերը խախտված են. սահմանային իրավիճակի վերաբերյալ ելույթներ ԱԺ-ում
«Ադրբեջանը շարունակում է սադրիչ և ագրեսիվ գործողությունների քաղաքականությունը. արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հայաստանի կառավարությանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկրի, կոչ արեց հանդես գալ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ՝ շեշտելով սահմանին հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները ուղիղ սպառնալիք են ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի համար:
Էդուարդ Աղաջանյան-ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ-/7 մաս/Դեռևս մայիսի 12-ից հետո Հայաստանը հանդես էր եկել ՀԱՊԿ պայմանագրի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի մոնիթորինգի նպատակով նախաձեռնութկանբ, որը ցավոք, կյանքի չի կոչվել: Կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի:
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորի՝ Ռուսաստանի հետ մեր երկիրն ունի գործակցային հարաբերություններ, և Մոսկվան պետք է արձագանքի հրադադարի ռեժիմի խախտմանը: Նշեց, որ ՀԱՊԿ կանոնակարգի բոլոր կետերը խախտված են:
Անդրանիկ Քոչարյան-ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ- Միջազգային հանրության համար մտահոգիչ պետք է լինի լարվածության ավելացումը, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործվեցին ահաբեկչական խմբերը, որոնք ինչ-որ պահի կրկին տեսանելի կդառնան և վտանգ ներակայացնեն ոչ միայն տարածարջանի , այլև միջազգային հանրության համար: Վստահության թեկուզ փխրուն իրողությունը, որ կա ռազմավարական գործակցությունում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե միջամտություններ չլինեն:
Ադրբեջանի սադրանքների նպատակն, ըստ Արմեն Խաչատրյանի, խաղաղությանը միտված գործընթացը վիժեցնելն է: Տարածաշրջանային անվտանգության լուրջ խնդիրները կանխնելու համար Հայաստանի դաշնակիցներին ու գործընկերներին կոչ արեց քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունները կանխելու համար:
Արմեն Խաչատրյան -ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր-/մաս 14/ Միասնականության կոչ եմ անում մեր ժողովրդին, կուզեի, որ մեր ընդդիմադիրները այստեղ լինեին, մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին՝ կրավորական դիրք չընդունել, սա առաջինը պետք է ուղղված լիներ մեր գործընկերներին:
Հայաստանին ուրանալը հավասարազոր կլինի դավաճանության, -հայտարարեց Վիգեն Խաչատրյանը՝ նշելով, որ Ազգային ժողովում ազատ աթոռներ այսօր պետք է չլինեին:
Վիգեն Խաչատրյան-ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր-Հայաստանին ուրանալը դավաճանություն է, պետք է հիմա ողջ հայ ժողովուրդը, մոռանա տարաձայնությունները, մեզ պահենք ինչպես պատերազմում: Ամենակարևոր փուլն ենք ապրում մեր ինքնիշխանության: Մեր հակառակորդները նախ հաշվի են առնում մեր տարաձայնությունը նման սանձարձակ լկտիություն դրսևորելիս: ...ազատ աթոռ չպետք է լինի, հուսով եմ՝ վաղն այդպես կլինի:
Խաչատրյանի խոսքով՝ եթե մեր դաշնակիցներն ի զորու չեն կատարել իրենց առաքելությունը, այլ դաշնակիցների ընտրության հարցում որևէ մեկը մեզ չի կարող կաշկանդել: Կարևորեց այս փուլում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի արձագանքը:
Վիգեն Խաչատրյան-ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր-15:01 Ցանկացած պետություն ունի անվտանգության բարձիկները, մեր պետություւնը երկու նման բարձիկ ՝ ՌԴ և ՀԱՊԿ, չեն աշխատի այդ բարձիկները, կհրաժարվենք դրանցից:
Գևորգ Պապոյան -ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր-/9 մաս/-Հրավիրում ենք Ռուսաստանի Դաշնության, որը մեր ռազմական գործընկերն է, ՀԱՊԿ-ի անդամ երկրների, ինչպես նաև ամբողջ միջազգային հանրության ուշադրությունն այս հարցի վրա: Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները, որոնք ստորագրվել են ամենաբարձր մակարդակով:
Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ Ժամանակն է, որ կողմերին ուղղված միջազգային գործընկերների հայտարարությունները լինեն հասցեական:
Վահագն Ալեքսանյան-ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր-Ադրբեջանի զինված ուժերն անցել են հարձակման և տեղի է ունենում լայնամասշտաբ սադրանք ՀՀ սահմանների ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունը, և հայ ժողովուրդը սպասում են այս ամենի վերաբերյալ իրենց դաշնակցի արձագանքին:
Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանը սկսելէ այլ տեսակի պատերազմ՝ սողացող առաջխաղացումով, այս անգամ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններին,-հայտարարեց Մարիա Կարապետյանը: Ընդգծեց՝ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի մասին է և որևէ առնչություն չունի ԼՂ հակամարտության հետ և աշխարհագրորեն հեռու է ԼՂ շփման գծից: Միջազգային գործընկերների ու հանրության համար պատգամավորն ԱԺ ամբիոնից անգլերեն խոսեց:
Մարիա Կարապետյան -ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր-Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի գծանշման բացակայությունն Ադրբեջանն օգտագործում է որպես պատրվակ՝ ներկայացնելու կեղծ մեղադրանքներ, թե իբր Հայաստանն է հրահրում բախումները։ Հայաստանը չի կարող լինել այս սողացող պատերազմի նախաձեռնողը իր սահմաններում, քանի որ մենք դրա համար շարժառիթներ չունենք։ Ընդհակառակը՝ Հայաստանը բազմիցս հայտարարել է այս իրավիճակի հանգուցալուծման իր տեսլականի մասին։ Առաջարկում ենք, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական ուժերը հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանից՝ տարածություն ստեղծելով սահմանազատման գործընթացի մեկնարկի համար։
Կարապետյանը հիշեցրեց Մինսկի խմբի հայտարարությունը՝ «զորքերը հետքաշելու, իրավիճակը դեէսկալացնելու և խաղաղ սահմանազատում-սահմանագծում նախաձեռնելու վերաբերյալ: Հայաստանը, ըստ պատգամավորի, հավատարիմ է այս հարցում իր հանձնառություններին և այն տարբերակին, որն առաջարկվել է իրավիճակի կարգավորման համար։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա զորքերի հետքաշման համար:













