ԼԼիլիթ Ասատրյան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտի վերահսկողության արդյունքում ՔՏՀԱՏՄ-ը հայտնաբերել է 2 խախտում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտի վերահսկողության արդյունքում ՔՏՀԱՏՄ-ը հայտնաբերել է 2 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ նոյեմբերի 12-ին համատեղ դիտարկել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։

May be an image of 1 հոգի

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսոմոտորային ուղևորափոխադրում կատարող  27 տրանսպորտային միջոց։

May be an image of 4 մարդ, people standing և դրսումը

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում․ կանոնավոր ուղևորափոխադրման ընթացքում 2 ուղևոր դիմակ չի կրել։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում