ՆՆարե Ոսկանյան

Մալաթիայի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Մալաթիայի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել:

Նոյեմբերի 4-ին քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, իր «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Վիլնյուսի փողոցի 37-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 փաթեթ դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի զննությամբ ևս մեկ փաթեթ՝ նմանատիպ բուսական զանգվածով ու կաթուցիչ: Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում