Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդուհի Բալյան

Վերահաստատում եմ ԱՄՆ կառավարության դիրքորոշումը՝ աջակցելու ՀՀ-ի ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը. ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի փոխտնօրեն

Վերահաստատում եմ ԱՄՆ կառավարության դիրքորոշումը՝ աջակցելու ՀՀ-ի ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը. ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի փոխտնօրեն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը։

Կարևորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ շուրջ 30 տարվա գործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը՝ Հայաստանի ժողովրդավարության, տնտեսական և սոցիալական զարգացման գործում։

Նախարարը մասնավորապես նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունն ընթանում է մի շարք ուղղություններով՝ աշխատանքային իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հիմնահարցեր, պայքար մարդկանց թրաֆիքինգի դեմ և այլն։ Գործակալության հետ արդեն իսկ մեկնարկած աշխատանքային հանդիպումների ընթացքում ներկայացվում և քննարկվում են նախարարության հետ համագործակցության մանրամասները։

«Մենք կարևորում ենք աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որը, կարծում եմ, սերտացման և զարգացման մեծ ներուժ ունի։ Հուսով եմ, որ այսօրվա հանդիպման արդյունքներով, կնպաստենք համագործակցության արդյունավետության բարձրացմանը, քանի որ մեր համատեղ նպատակը նույնն է՝ խոցելի խմբերի իրավունքների լիարժեք իրացում և խթանում, կայուն զբաղվածության ապահովում,  սոցիալական ծառայությունների մատուցման համակարգի կատարելագործում»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև 2020թ․ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող անձանց ուղղված աջակցության ծրագրերի իրականացումը, ներկայացվել գործող միջոցառումների  մանրամասները, քննարկվել այս ուղղությամբ հնարավոր համագործակցության տարբերակները։

Ալեքսանդր Սոկոլովսկին ևս, բարձր գնահատելով համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները, կարևորել է նախապես քննարկված հարցերի շուրջ շարունակական աշխատանքների իրականացումը։

«Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ունենք գործակցության բարձր մակարդակ։ Ես վերահաստատում եմ ԱՄՆ կառավարության դիրքորոշումը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը»,- հանդիպման ընթացքում նշել է Ալեքսանդր Սոկոլովսկին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային հանդիպումները ընթացիկ ծրագրերի վերաբերյալ և քննարկել համագործակցության հետագա զարգացման հնարավորությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում