1999 թ. հոկտեմբերի 27-ին կոտրվեց Հայաստանի ողնաշարը. ՀՀ ԱԺ նախագահ

ՆՆարե Թադևոսյան

1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ կոտրվեց Հայաստանի ողնաշարը՝ հայտարարել է խորհրդարանի նախագահը: Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ազգային ժողովի այգում ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցած հիշատակի արարողությանը: Հարգանքի տուրք են մատուցել նաև Աժ բոլոր խմբակցությունների պատգամավորները և խորհրդարանի աշխատակազմը:

Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Չեմ բացառում, որ այսօր էն իրավիճակը, որ ունենք պատերազմի հետ կապված, սկսվել է հոկտեմբերի 27-ին՝ 1999 թվականին: Որովհետև եթե չլիներ Հոկտեմբերի 27, մենք այսօրվան չէինք գա: Մենք ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում, և դրանում որևէ մեկը կասկած չպետք է ունենա, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ, դա մեր պետականության ողնաշարի կոտրել էր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում