Հոկտեմբեր 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանի և Ատրպէյճանի միջև սահմանի հարցի լուծումը փոխզիջումներ կը պահանջէ. Վլատիմիր Փութին:

Պատրաստ ենք աշխատելու միջազգային հանրութեան բոլոր պատասխանատուներուն հետ, որոնք հետաքրքրուած են տարածաշրջանին մէջ երկարատև խաղաղութեան և կայունութեան հաստատմամբ. Ալէն Սիմոնեան

Նորվեկիոյ  նորանշանակ դեսպանին հետ հանդիպումին Հայաստանի անվտանգութեան խորհուրդի քարտուղարը շեշտեց ապաշրջափակման կարևորութիւնը՝ տարածաշրջանին մէջ անվտանգային միջավայր ձևաւորելու հրամայականին:

Արարատ Միրզոյեան Հայաստանի ԵՈՒՆԻՍէՖ-ի ներկայացուցչին հետ քննարկեց ատրպէյճան-թուրքիա պատերազմի մարդասիրական հետևանքները:

Արցախի նախագահը Տահրաւ համայնքին մէջ հետևած է Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան նախաձեռնած «100 տուն Արցախի մէջ» ծրագրի ընթացքին:

«Մոտեռնա» ընկերութիւնը 620 հազար և 400 դեղաչափ պատուաստանիւթ՝ նուիրեց Հայաստանին:

Ղրղզստան կը զինուի թրքական յարձակողական Անօթաչու թռչող սարքերով։

Ալէք Պոլտուին նկարահանման հրապարակին մէջ պատահաբար սպաննած է նկարահանողը։

Օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է հիւանդութեան  2 146 նոր դէպք: Առողջացած է 1 134, մահացած՝ 42 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում