Ինչպե՞ս են անցել ՏԻՄ ընտրությունները. դիտորդական գնահատական

ԱԱրևիկ Աբելյան

Հանրապետության Գյումրի, Դիլիջան, Ֆիոլետովո, Տեղ, Տաթև, Գորիս և Դիլիջան համայնքներում դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի գնահատականով՝ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունն, ընդհանուր առմամբ, մրցակցային էր: Դաշինքն արձանագրել է վարչական ռեսուրսի կիրառման և գործատուների կողմից աշխատակիցներին ընտրությանը հարկադրելու դեպքեր: Ընտրախախտումների վերաբերյալ թվային տվյալներ դիտորդները դեռ չեն նշում, զեկույցը կազմելու փուլում են:

Վահրամ Թոքմաջյան, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ - Շատ տեղերում գործատուները հիմնականում ընդդիմության հետ առնչվող մարդիկ են, որոնք ունեն բիզնեսներ, և այդ հանգամանքը դերակատարում ունեցավ նաև այս ընտրություններում: Գոնե Գյումրիի պարագայում դերակատարում ունեցավ, Գորիսի պարագայում դեր խաղաց, Մեղրիի պարագայում ինչ-որ չափով դերակատարում ունեցավ:

«Անկախ դիտորդ» հասարակակա դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ընտրախախտումներ եղել են թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմից: «Անկախ դիտորդի» արձանագրմամբ՝ Գորիսում վարչական ռեսուրս է գործադրել ընդդիմությունը, Տեղ համայնքում՝ իշխանությունը:

Դանիել Իոաննիսյան, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ - Առկա է եղել վարչական ռեսուրսի չարաշահում, առկա են եղել ընտրակաշառքի արժանահավատ տեղեկություններ, առկա են եղել ընտրողների վրա ճնշման արժանահավատ տեղեկություններ::

Անդրադառնալով ընտրությանը նախորդած գործընթացներին՝ դիտորդները հատկապես ողջունում են քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաընկերության կազմակերպած «Գյումրին ընտրում է» հեռուստաբանավեճը:

Դանիել Իոաննիսյան - Սա Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է և, հուսով ենք, որ այս պրակտիկան կզարգացվի:

Անցկացված ՏԻՄ ընտրությունից հետո «Անկախ դիտորդն» արձանագրում է՝ յուրաքանչյուր հաջորդ ընտրություն է՛լ ավելի կարևոր է դարձնում ընտրողի կամարտահայտումը:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում