Օրը՝ 60 վայրկյանում | 18.10.2021

ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովի նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչումը:

Մեր պետությունների միջև կա էական քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում: Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին: 

44-օրյա պատերազմը պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից․ արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը:

Կարեն Անդրեասյանը Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցը:

Սերգեյ Լավրովը և Կարմիր խաչի նախագահը քննարկել են Արցախում ճգնաժամերի արձագանքման թեման:

Հայաստանի զինված ուժերի զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին:

2022 թվականին Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում:

Հայաստանը և Իրանը կգործակցեն Արաքսի աղտոտվածության ուսումնասիրության հարցում:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի1192 նոր դեպք: Առողջացել է 996, մահացել 27 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում