Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

ՎՎարդուհի Բալյան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը ինքնաբացարկ չհայտնեց։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ դատավորի ինքնաբացարկի մասին, մերժվեց։ Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ կասկածի տակ դնելով նրա անկողմնակալությունը:

Պաշտպանը նշել էր՝ գործի քննության ընթացքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ դատավորը պարգևատրվել է պետական պարգևով, իսկ Ջհանգիրյանը Մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից է եղել:

Վերաքննիչ դատարանում քննվում են դատախազների և պաշտպանների բողոքները։ Մեղադրողները միջնորդում են բեկանել Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը կարճելու առաջին ատյանի դատարանի որոշումն ու քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Պաշտպաններն էլ միջնորդում են վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել դրա չափը։

Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հակասահմանադրական էր ճանաչել Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որից հետո առաջին ատյանի դատարանն արդարացրել էր ամբաստանյալներին:

Քոչարյանն ու Գևորգյանն այժմ մեղադրվում են կաշառք ստանալու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում