Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ ուժերը Տաջիկստանում՝ Աֆղանստանի սահմանի մոտակայքում, զորավարժություններ են անցկացնելու: ՀԱՊԿ-ի անդամներ են Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը, Հայաստանը և Բելառուսը: Սեպտեմբերին ՀԱՊԿ ուժերը Ղրղզստանում եռօրյա զորավարժություն անցկացրին: Պեսկովն ասել է, որ այդ զորավարժությունները մեծ նշանակություն ունեն Աֆղանստանում տեղի ունեցող դրամատիկ զարգացումների և անկանխատեսելի իրավիճակի ենթատեքստում:
*****
ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունները կքննարկեն ԱՊՀ տարածքում «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ երկրների ապակառուցողական ազդեցության դեմ պայքարելու հարցերը»: Մոսկվայում բացված համաժողովում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Ժողովին մասնակցել են ԱՊՀ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարները: Ժողովի մասնակիցների թվում են եղել նաև Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Պատրուշևը նախազգուշացրել է, որ Աֆղանստանից փախստականների անվան տակ ԱՊՀ երկրներ կարող են ներթափանցել ահաբեկիչներ:
*****
«Քսանի խմբի» երկրները մտադիր են մարդասիրական օգնություն տրամադրել Աֆղանստանին: Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի նախագահությամբ անցկացվող Ջի20-ի արտահերթ նիստին «Քսանի խմբի» երկրների առաջնորդները նշել են, որ Աֆղանստանին անհրաժեշտ է աջակցել նույնիսկ այն դեպքում, եթե օգնության տրամադրումը պահանջի գործակցություն թալիբների ռեժիմի հետ: Աֆղանստանում սոցիալական ճգնաժամ է, բանկերում փող չկա, գնաճ է: «Շատ դժվար է օգնություն ուղարկել Աֆղանստան և որևէ կերպ չառնչվել երկիրը դե-ֆակտո կառավարող թալիբների հետ։ Եթե նրանք չցանկանան, որ մենք մտնենք երկիր, մենք չենք մտնի, մենք պետք է սատարենք Աֆղանստանի ժողովրդին, դա չի նշանակում թալիբների ռեժիմի ճանաչում՝ ճանաչումը քաղաքական որոշում է»,- ասել է Իտալիայի վարչապետը: Չինաստանի և Ռուսաստանի նախագահներ Սի Ծինպինը և Վլադիմիր Պուտինը չեն մասնակցել «Մեծ քսանի» հեռավար ժողովին:

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

ՄԱԿ-ի ԱԽ-ում հաջորդ գլխավոր քարտուղարի շուրջ դեռ կոնսենսուս չկա

Բարեմաղթանքների առանցքում խաղաղությունն է. վարչապետը ուղերձներ է ստանում ամբողջ աշխարհից

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բռնցքամարտի ԵԱ-ի 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 5-րդ ներկայացուցիչը



