«Ապրելու երկիր» կուսակցությունը ավագանիում կգործակցի ի շահ քաղաքի ծրագրեր ունեցող բոլոր ուժերի հետ

ՔՔրիստինա Մկրտչյան

Տրանսպորտային համակարգի բարելավում՝ ավտոբուսների քանակի ավելացումով և տրանսպորտային սպասարկում մինչև ժամը 23-ը, երկրորդական փողոցների բարեկարգում՝ կանաչապատ տարածքների ավելացումով, համայնքային մանկապարտեզների թվի ավելացում՝ անվճար սպասարկումով։ «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական ծրագիրը ընտրողներին հասցնում է տեղեկատվական թերթիկներ բաժանելով և հանդիպել-զրուցելու միջոցով։ Կուսակցությունը խոստանում է Գյումրին զարգացնել որպես մարզային գլխավոր տուրիստական կենտրոն և տուրիստական ենթակառուցվածքներ կառուցել, ստեղծել կրթական կենտրոն տուրիզմի, օտար լեզուների ուսուցմամբ։

Կարեն Մալխասյան (Գյումրու քաղաքապետի թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցություն) - Առանձնացնել վերնիսաժ Գյումրիում, տուրիստական մարզային կենտրոն, համագործակցելու ենք մասնավորի հետ, որ ներդրումներ բերենք:

Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Մալխասյանն է, մասնագիտությամբ իրավաբան է, 2006-ից սոցիալական ոլորտում է։ Ներկայումս միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենն է։

Կարեն Մալխասյան - Գյումրին խոցելի է սոցբնագավառում, մենք հռչակել ենք սոցիալական պետություն, տեսնում եմ խոցելի, կարծում եմ՝ պետք է ավելի արդյունավետ օտագործել։

Կուսակցությունը կարևոր է համարում նոր աշխատատեղերի ստեղծումը՝ մասնավորի հետ գործակցությամբ, խոստանում է՝ ոչ հիմնական շինություններում բնակվողներին էլ սոցիալական բնակարաններ տրամադրել, պատմական Գյումրին վերականգնել։

Կարեն Մալխասյան - Ավագանու թեկնածուներ՝ թվով 22 անդամ, բոլորը կայացած մասնագետ. իրավաբան, տնտեսագետ, ՏՏ ոլորտ: Բոլորը երիտասարդ, հմուտ և գիտակ, հաստատ կառավարման ընթացքում անվերապահորեն իրականացվելու են:

Կուսակցության թիմը ավագանիում պատրաստ է գործակցել բոլոր այն ուժերի ու անհատների հետ, որոնց ծրագրերը ի շահ քաղաքի են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում