Օրը՝ 60 վայրկյանում | 12.10.2021

ԳԳոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը, տարածաշրջանում կայունության ամրապնդման ուղղությամբ քայլերը:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգության հարցերը:

ԵԽԽՎ-ում հստակ կոչ է արվել Ադրբեջանին՝ անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց. Ռուբինյան: 

Բարձր եմ գնահատում Ձեր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը. Փաշինյանը՝ Իսպանիայի վարչապետին:

Եռաբլուրում խնկարկել են Հայաստանի Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումը:

Էրդողանը փորձում է հանդիպել Բայդենի հետ՝ քննարկելու 6 մլրդ դոլարի սպառազինության գործարքը. Bloomberg:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք: Առողջացել է 897, մահացել 43 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում