Հայկական կողմը ռազմական լուծումների կողմնակից չէ, հարցերը պետք է խաղաղությամբ լուծվեն. Ալեն Սիմոնյան

ԳԳայանե Թամամյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում բացառիկ հարցազրույց է տվել ռուսական РБК առաջատար հեռուստաընկերությանը: 
  
Իլյա Դորոնովի հետ ծավալուն զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի և 44-օրյա պատերազմի հաղթահարման ուղիների մասին: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ հայկական կողմը ռազմական լուծումների կողմնակից չէ, հարցերը պետք է խաղաղությամբ լուծվեն: 
  
Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ. 
  
«Շատ կարևոր է, որ առաջին արտասահմանյան այցը տեղի ունեցավ մի երկիր, որը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է, և անձամբ ինձ համար շատ կարևոր էր առաջին հերթին Մոսկվա գալը: Կարծում եմ՝ այցն ամբողջությամբ հաջողված է»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հանդիպումների ընթացքում առաջարկել է գնալ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու ճանապարհով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային հարթակներում նախապես որոշ չափով քննարկելու դիրքորոշումները՝ ավելի համաձայնեցված աշխատելու համար:

ԱԺ նախագահի հետ զրույցում հաղորդման հեղինակը հետաքրքրվում է, թե՞ հետաքրքրվել է մեր երկրում պատերազմի հետևանքների հաղթահարման մասով:

«Դժվար է ուշքի գալ, երբ ամեն օր տեղեկանում ենք ռազմագերիների մասին, երբ հարազատները սպասում են իրենց երեխաներին, եղբայրներին, ամուսիններին: Շատ դժվար է, երբ տարածաշրջանում ամեն ամիս Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում բառացիորեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,- ընդգծել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին և Ադրբեջանի հետ հնարավոր շփումներին՝ ԱԺ նախագահը փաստել է. «Չափազանց դժվար է պատկերացնել երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը մի իրավիճակում, երբ, օրինակ, Բաքվում կառուցում են, այսպես կոչված «ռազմավարի պուրակներ», ցուցադրվում են վառվող կամ զոհված հայ զինվորների մանեկեններ»:

Մտքեր են փոխանակվել նոյեմբերի 9-ի հայտարարության և դրան հաջորդած ժամանակահատվածի  իրադարձությունների շուրջ: ԱԺ նախագահը խոսել է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի, այդ երկրում պահվող հայ ռազմագերիների ու գերեվարված և անհետ կորած անձանց անհապաղ վերադարձի մասին:

«Ադրբեջանի զինվորները Հայաստանի տարածքում են: Մենք առաջարկեցինք հայելային հետ քաշվել, մինչև սահմանազատմամբ հստակեցնենք սահմանագծերը, սակայն ադրբեջանական կողմը դեռ չի արել դա: Սրանք կարևորագույն հարցեր են գերիների վերադարձի հետ մեկտեղ»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադարձ է կատարվել նաև հետպատերազմական Հայաստանին և քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում