Հոկտեմբերի 8-ը՝ 60 վայրկյանում

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը:

Ռուբեն Ռուբինյանը և Հայաստանում ՌԴ դեսպանը կարևորել են միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը:

Կարևորում եմ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը. վարչապետ:

Հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան Շուշիի Մայր տաճար. Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար:

Կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Քույր եկեղեցիներին 44-օրյա պատերազմի օրերին եղեռնագործությունը դատապարտելու համար:

Ադրբեջանում Խամենեիի ներկայացուցչության կարիք չկա. ադրբեջանցի պատգամավոր:

Սիրիայի պատճառով ԱՄՆ-ը երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները:

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է լրագրողներ Մարիա Ռեսային և Դմիտրի Մուրատովին: 

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 1202 նոր դեպք: Առողջացել է 400, մահացել՝ 33 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում