Հոկտեմբեր 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. Արևմտահայերէն լուրեր

ԱԱրման Գալոյան

Հայաստան պատրաստ է համագործակցութիւնը շարունակել Ֆրանքոֆոնի կազմակերպութեան հետ. Վարչապետը Լուիզ Մուշիքիվապոյի հետ ամփոփեց Հայաստանի նախագահութեան արդիւնքները:

Իրան-Հայաստան միջպետական ճամբան Իրանի համար ռազմավարական նշանակութիւն ունի. Իրանի ճանապարհների փոխնախարար:

Իրան սահմանափակեց ատրպէյճանական ռազմական թռիչքները իր օդային տարածքէն: 

Տիգրան Խաչատրեան և Սերգէյ Քոփիրքին քննարկած են հայ-ռուսական տնտեսական համագործակցութեան հարցեր:

Ալէն Սիմոնեանի գլխաւորած պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ:

Սասուն Խաչատրեան և Լին Թրէյսի քննարկած են փտածութեան դէմ պայքարի համագործակցութեան ընդլայնումը:

Վրաստանի մէջ հանդիպում ունեցած են Թուրքիոյ եւ  Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարները: 

Ֆէյսպուքի խափանման պատճառով Զուքըրպըրկ կորսնցուցած է աւելի քան 6 միլիառ տոլար:

Օրուան քորոնայի թիւերը. հաստատուած  է հիւանդութեան 891 նոր դէպք: Առողջացած է 534, մահացած՝ 22 անձ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում