Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

ԼԼիլիթ Գասպարյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատ չի արձակվի։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, այսօր մերժեց Աղվան Հովսեփյանի կալանքը փոխելու պաշտպանների միջնորդությունը։ Որոշման հրապարակմանը մասնակցել է նաև Աղվան Հովսեփյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է:  

Հիշեցնենք՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար: Նա անազատության մեջ է սեպտեմբերի 8-ից։

Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյան - Դատարանը հրապարակել է ընդամենը որոշման եզրափակիչը մասը, պատճառաբանական մասին ծանոթ չենք, որովհետև որոշումը ամբողջ ծավալով մեզ չտրամադրվեց: Կծանոթանանք որոշմանը ամբողջությամբ, որից հետո նոր կարող ենք միանշանակ գնահատական տալ: Բնականաբար, վճռաբեկ բողոք կներկայացնենք: Նաև դրանից հետո կքննարկենք նոր հանգամանքի ի հայտ գալու պայմաններում այլ խափանման միջոցի կիրառման համար համապատասխան միջնորդությունը առաջին ատյանի դատարանում ներկայացնելու համար: Գրավի մասին է խոսքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում