Օրը՝ 60 վայրկյանում | 01.10.2021

ԳԳոհար Սարգսյան

Սուրեն Պապիկյանը և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը: 

Կարևորել ենք հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը. Արարատ Միրզոյանը՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը: 

Չեխիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին. Յակուբ Կուլհանեկ: 

Մակունցը կոնգրեսական Վալադաոյին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերները:

Արդարադատության միջազգային դատարանը կքննի Հայաստանի հայցը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ:

Այսօր մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան տարելիցն է: 

ԱՄՆ 10 սենատոր կոչ է արել Բայդենին՝ պատասխանատվության ենթարկել Էրդողանին հակաժողովրդավարական միջոցներով իր իշխանությունն ամրապնդելու համար:

ԱՄՆ-ը Աֆղանստանում 85 միլիարդ դոլարի զենք է թողել:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 934 նոր դեպք: Առողջացել է 728, մահացել 20 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում