Միրզոյան-Բայրամով երկխոսությունը կառուցողական է. Լին Թրեյսի

ՄՄայա Խաչատրյան

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները կդիտարկի՝ ինչպես կարող է նպաստել ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների սկսած բանակցության շարունակականությանը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին եռանախագահների մասնակցությամբ Նյու Յորքում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով երկխոսությունը գնահատել է կառուցողական:

Լին Թրեյսի (ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան) - Պետք է լինի համապարփակ լուծում, որը տարածաշրջանի համար խաղաղություն կապահովի: Հայ-թուրքական հարաբերությունների մասին. կողմերը պետք է ունենան դրա պատրաստակամությունը, և այդ պարագայում Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել, նպաստել հաշտեցման, երկխոսության ջանքերին: Այս պահին իրավիճակն այդ մասով դեռևս հստակ չէ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում