ՄՄարիամ Մխիթարյան

Թունիսի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը կին կղեկավարի

Թունիսի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը կին կղեկավարի

Չորեքշաբթի Թունիսի նախագահ Կայիս Սաիդը Նաջլա Ռոմդանին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն: Թունիսի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը կին կղեկավարի:

Ըստ Al-Arabiya հեռուստաալիքի՝ նախագահը Նաջլա Ռոմդանին հորդորել է «կառավարության կազմի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել առաջիկա ժամերին կամ օրերին, քանի որ շատ ժամանակ են կորցրել»:

Նաջլա Ռոմդանը երկրաբան ինժեներ է և նախկինում պատասխանատու էր Թունիսի կրթության նախարարությունում Համաշխարհային բանկի նախագծերի իրականացման համար: Դիտորդները նշում են, որ նա աշխատանքի քիչ փորձ ունի կառավարությունում:

Al-Arabiya-ն հիշեցնում է, որ հուլիսին Թունիսի նախագահը պաշտոնանկ արեց նախկին վարչապետ Հիշեմ Մեշիշիին և դադարեցրեց խորհրդարանի գործունեությունը՝ այդ գործողությունները հիմնավորելով երկիրը, պետականությունը և ժողովրդին փրկելու անհրաժեշտությամբ: Որոշմանը նախորդել էին այն մարդկանց ելույթները, որոնք դժգոհ էին երկրի կառավարության՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված խնդիրները լուծելուն ուղղված աշխատանքից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում