ԱԱրման Գալոյան

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով այսօրվա դատական նիստին նոր պաշտպան է ներգրավվել: Արմեն Գևորգյանի պաշտպանությունը կիրականացնի նաև փաստաբան Լուսինե Սահակյանը, որը մինչև այս տարբեր գործերով զբաղվել է Գևորգյանի պաշտպանությամբ:

Դատարանում իրավիճակը լարվել է, երբ ամբաստանյալ Գևորգյանը ցանկացել է հայտարարություն անել իրեն երկիրը լքել թույլ չտալու դատարանի որոշման վերաբերյալ, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չի տվել։ Գևորգյանն առարկել է դատավորի գործողությունների դեմ և փորձել ներկայացնել իր հայտարարությունը, սակայն դատավորը կրկին արգելել է: Պաշտպան Լուսինե Սահակյանը փորձել է ինքը ներկայացնել այդ հայտարարությունը, ինչը դատավորը չի թույլատրել՝ նշելով, որ հարցն այս նիստին չի կարող քննարկվել: Ավելի ուշ դատավորը հրահանգել է խոսափողը հեռացնել փաստաբանից:

Քանի որ Սահակյանը գործի նյութերին ծանոթ չէր, դատարանը մեկ շաբաթով նիստը հետաձգել է: Նիստից հետո մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել է, որ դատական նիստերը պլանավորված ձախողվում են:

Գևորգ Բաղդասարյան (մեղադրող դատախազ) - Եթե ոմանք կարողանում են բոլորի աչքի առաջ դատական նիստը տապալելուն ուղղված գործողություն կատարել, հետո շատ այլ դեմքով ասել, որ մենք նպատակ ունենք, որ դատական նիստերը կայանան, դա չի նշանակում, որ մենք այն մարդկանցից ենք, որ դրան հեշտ հավատում ենք: Դատական նիստի ձգձգումների վերաբերյալ միշտ առարկություններ ներկայացրել ենք, այս պահին դատարանի գործողությունները, մեր պատկերացմամբ, ուղղված են այդ ձգձգումները կանխելուն:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում