ԼՂ կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը. ԱԽ քարտուղար

ԱԱրման Գալոյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կառավարության նիստից հետո անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ շեշտելով, որ խնդիրը դեռ կարգավորված չէ:

«ԼՂ խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Բոլոր երեք համանախագահների կողմից հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և ԵԱՀԿ Մինսկի խմբի  շրջանակներում պետք է մեկ կարևոր հարց քննարկել՝ կարգավիճակի հարցը: ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և ԼՂ կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը: Այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշեց նա: Ըստ Գրիգորյանի, ԼՂ խնդիրը միշտ եղել է ինքնորոշման հարց, այլ ոչ թե տարածքային վեճ: «Այս մասին խոսել ենք 30 տարուց ավելի. ԼՂ հարցը միշտ եղել է ինքնորոշման հարց և պետք է կարգավորել ինքնորոշման իրավունքի շրջանակներում, և խնդրի կարգավորման հայտնի սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է»,- նշեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում