Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովը

ՄՄայա Խաչատրյան

Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովը:

Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ Դաշինքի հիմնական նպատակներից է ԱՊՀ անդամ պետությունների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների միջև փորձի փոխանակումը, առաջացող գլոբալ մարտահրավերներին միասին դիմակայելը և բարեփոխումների մոդելի ներդրումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կարևորել է աշխատանքային իրավունքի ոլորտում գործակցությունը:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Ոլորտային համագործակցության շրջանակում կարևորում ենք հասարակական կազմակերպությունների, սոցիալական գործընկերների, տարբեր ֆորմատներով ներգրավվածությունը աշխատանքային իրավունքների, օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության և աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական կարգավորումների մշակման գործում:

Հակոբ Ավագյան (Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար) - Ստիպված ենք լինում արագ արձագանքելու համավարակով պայմանավորված նոր կանոններին, խնդիրներին, պաշտպանելու աշխատողների շահերն ու իրավունքները: Մենք փոփոխություններ ենք անում տեսչական գործառույթներում՝ օպերատիվ ներկայանալի լինելու մեր երկրներում վարձու աշխատողների իրավունքները պաշտպանելու համար:

Իվան Շկլովեց (ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ) - Վեհաժողովին նախորդել է մի շարք ռազմավարական փաստաթղթեր նախապատրաստելու ուղղությամբ լարված աշխատանք: Փաստաթղթեր են, որոնք ձեզ ուղարկել ենք որպես աշխատանքի տեսչության կողմից ստուգում իրականացնելու ուղեցույց: Փաստաթուղթը նաև համավարակի ընթացքում տեսուչների աշխատանքի դերի մասին է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում