Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2021

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի զինուժը Արցախում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող:

ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջաններում ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ՝ ասել է Հայաստանի վարչապետը: 

Արարատ Միրզոյանը Հնդկաստանի արտգործնախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը:

Մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի համալիր մարզումները:

Ֆրանսիայի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր:

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախից տեղահանվածներին:

Թուրքիայում հետապնդում են Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանին:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք: Առողջացել է 614, մահացել 26 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում