Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Էյվազլար հատվածում ադրբեջանական ոստիկանական ուժերի գործողությունները չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակում. Քոչարյան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին: 

«Ճանապարհի Էյվազլար հատվածում ադրբեջանական ոստիկանական ուժերը վերջին օրերին գործողություններ են իրականացրել, և այդ գործողությունները չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակում:

Ոստիկանության ուժերը կանգնեցնում են պարսկական մեքենաները և գումար են վերցնում պարսկական բեռնատար մեքենաներից: Խոսքը վերաբերում է միայն իրանական մեքենաներին: Դա մաքսայի՞ն գործողություն է, թե՞ պարզապես ապօրինի գործողություն: Հիմա Իրանի ու Ադրբեջանի միջև պիտի ճշտվեն՝ այս գործողությունները տեղավորվո՞ւմ են մաքսակետի շրջանակում, թե՞ դրանք ապօրինի գործողություններ են:

Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին: Հիմա մեր սահմանապահ զորքերի տեղակայումը, ադրբեջանական ուժերի տեղակայումը և ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան, չկրակենք իրար վրա, մինչև մտնենք այն փուլ, որտեղ պետք է ճշտվեն սահմանային դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ առնչվող խնդիրները: Այդ հատվածը շրջանցող ճանապարհի շինարարական աշխատանքները գնում են: Իհարկե, բարդություններ կան, որովհետև մեծ քաշայնություն ունեցող տրանսպորտային միջոցների համար բարդություն է: Բայց այսօր էլ Կապանից դեպի Գորիս, այդ հատվածը Տաթևով շահագործվում է, այս պահի դրությամբ որևէ լարվածություն չկա, հերթեր չկան, բայց դա չի նշանակում, որ ճանապարհի խնդիրը լուծված է: Ճանապարհի խնդրի լուծման համար Կառավարությունը որոշում կայացրեց 1 միլիարդ դոլար ներդրումային ծրագրի մասին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, որ ժամանակին այլընտրանքային ճանապարհների խնդիրը պետք է լուծվեր՝ հաշվի առնելով անվտանգային համակարգերը:

«Ճանապարհները կկառուցվեն, բայց դրանց հետ կապված էլ ադրբեջանական կողմը լարվածություններ կառաջացնի, բայց մեր խնդիրն է լուծումներ գտնել: Գլխավորը, որ դա չբերի այլ բնույթի լարվածության»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում