ՀՀ-ում 2022 թ․ կանխատեսվում է 4,5% տնտեսական աճ․ ԱՄՀ

ՎՎարդան Հովսեփյան

Այս տարվա երկրորդ կիսամյակում Հայաստանի տնտեսության վերականգնման տեմպերը կպահպանվեն՝ տարին ամփոփելով 6.5% տնտեսական աճով: Իսկ 2022 թ. համար կանխատեսվում է 4.5% տնտեսական աճ. Հայաստանի իշխանության հետ անցկացված վիրտուալ հանդիպման ավարտին Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի ղեկավար Նաթան Պորտերի ներկայացրած տվյալներն են: Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտաքին բացասական գործոններն ու ռիսկերը շարունակում են աճել՝ ներառյալ աշխարհաքաղաքական լարվածությունը, արտաքին պահանջարկի դանդաղումը և համաշխարհային ֆինանսական շուկայի անկայունության աճը:

Համավարակի և ռազմական հակամարտության երկակի շոկերի ֆոնին՝ Կառավարության հաջողությունները քաղաքական, արտաքին, ֆինանսական և հարկաբյուջետային կայունության պահպանման գործում նշանակալի են:

Նշվում է, որ Հայաստանը կշահի հարկաբյուջետային և կառուցվածքային բարեփոխումների շարունակական իրականացումից, որոնք նաև նշված են Կառավարության ծրագրում՝ ավելի ուժեղ, ավելի տևական ներառական աճ ապահովելու համար:

Քաղաքականության առաջնահերթությունների շարքում են բնակչության լայնածավալ պատվաստումների իրականացումը, տնտեսության վերականգնման ապահովումը, հարկաբյուջետային աջակցության և միջնաժամկետ կայունության հավասարակշռումը, գնաճային ճնշման զսպումը և ֆինանսական կայունության, ներառականության ապահովումը:

ԱՄՀ-ի գնահատականով՝ կապիտալի շուկաների զարգացման իշխանության ծրագիրը նույնպես ողջունելի է, և դրա ժամանակին իրականացումը կօգնի ֆինանսների հասանելիության բարձրացմանը և ներդրումների խթանմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում