Սեպտեմբեր 14-ը 60 երկվայրկեանի մէջ. Արևմտահայերէն լուրեր

ԱԱրման Գալոյան

Մարտական ծառայութեան կազմակերպման կանոններու խախտումի հետևանքով մահացու հրազենային վիրաւորում ստացած է Մկրտիչ Սերեոժայի Յովակիմեան:

Սլովաքիան կը գնահատէ տարածաշրջանին մէջ կայունութեան ու խաղաղութեան հաստատման միտուած Հայաստանի ջանքերը. Հայաստանի վարչապետը հիւրընկալեց  Սլովաքիոյ Արտաքին գործոց նախարարը։ 

Փոխ վարչապետ Մհեր Գրիգորեան տեսակապի միջոցով մասնակցած է Եվրասիական տնտեսական յանձնաժողովի խորհուրդի հերթական նիստին:

Հայաստան «Արևմուտք-2021» զօրավարժութիւններուն պիտի մասնակցի դիտորդի կարգավիճակով:

Նիկոլ Փաշինեան և Ալեքսեյ Միլլեր քննարկած են հայ-ռուսական ուժանիւթի գործընկերութեան հարցերը:

Ուզպեքիստան, Տաջկիստան և Փաքիստան պիտի ընդունին Աֆղանիստանէն տարհանուող ամերիկացիները, ըսած է Պլինքըն:

Քրեմլինի մէջ հանդիպած են Ռուսաստանի և Սուրիոյ  նախագահները:

Օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է հիւանդութեան  657 նոր դէպք: Առողջացած է 416, մահացած՝ 16 անձ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում