Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

ԳԳոհար Սարգսյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը շարունակվեց նաև այսօր: Մրցութային խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը:

«Անկախ խմբակցությունից ու քաղաքական դիրքորոշումներից, ուզում եմ հայտարարել, որ կոռուպցիայի դեմ պայքարով մտահոգված ցանկացած անձ և ցանկացած պատգամավոր թող վստահ լինի, որ ի դեմս ինձ ունի դաշնակից այդ հարցում»,- ասաց Գալստյանը:

Ըստ կարգի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 66, դեմ 1:

«Այսպիսով, որոշումն ընդունված է»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում