Հայաստանում 1996-2018 թթ. բոլոր ընտրությունները եղել են կեղծված. Ալեն Սիմոնյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում 1996 թվականից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված և անցկացվել խախտումներով:

«ՀՀ-ում 1996 թվականից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված և անցկացվել են մեծ խախտումներով: Բացառություն է 1999 թվականի «Միասնություն» դաշինքի օրինակը, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի քաղաքական ուժը, որը մեծ համակրանք ուներ հանրության կողմից, և որևէ կասկած, այդ ընտրության հետ կապված, չեմ կարող ասել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանն անդրադարձավ նաև ընդդիմության՝ ընտրությունների իրական թվերի մասին հայտարարություններին:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և վարչապետը մշտապես ասել են մի կարևոր բան՝ ընդդիմության խնդիրն էն չի եղել, որ ԿԸՀ-ում ինչ-որ մեկը գուցե ինչ-որ բան է փոխել: Ընդդիմությունը չի կարողացել ընտրատեղամասերում ունենալ բավարար քանակով ներկայացուցիչներ, որոնք այդ արձանագրությունները կստորագրեն, կվերցնեն և կունենան օրինակները, որովհետև ընտրական պրոցեսներին ծանոթ մարդիկ գիտեն, որ ԿԸՀ-ն ստանում է այդ արձանագրությունները, գումարում է թվերն ու հայտարարում դրանք:

Այ, եթե դուք՝ ընդդիմությունը, նաև մենք, դա մեր սխալն է եղել ընդդիմության ժամանակ, երբ մենք հնարավորություն ենք ունեցել ապահովել այդ 2000 ընտրատեղամասում  մեր ներկայացուցիչներին և ստանալ այդ արձանագրությունը, կարելի է ուղղակի նստել, գումարել ու ստանալ ընտրությունների իրական պատկերը:

Միշտ եղել է մի թիվ, ԿԸՀ-ն ասել է, որ հավաքել է իշխանությունը ենթադրենք էսքան ձայն, ընդդիմությունը՝ էսքան, ընդդիմությունը վեր է կացել, ասել՝ չէ, չի հավաքել, բայց չի ասել, թե իրական թիվը որն է»,- ասաց Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում