Լոլիկի, ձմերուկի և սեխի մշակություն Գեղարքունիքում

ԳԳայանե Թամամյան

Կարտոֆիլի մշակությունն աշխատատար է, բայց եկամտաբեր չէ՝ շարունակ դժգոհում էր Գավառի բնակիչ Հասմիկ Պապոյանը: Ու որպես այլընտրանք՝ սկսեց զբաղվել լոլիկի աճեցմամբ: Գավառում լոլիկի ջերմոց հիմնեց: Լոլիկի մշակությունը Գավառի տարածաշրջանում սահմանափակվում է միայն բանջարանոցներում մի քանի սածիլ տնկելով: Բայց Հասմիկի ջերմոցը նորույթ է. տարածաշրջանին ոչ բնորոշ բանջարեղենի մշակության հետ կապված դժվարությունները նրան չեն վախեցրել:

300 քմ տարածք ունեցող ջերմոցից ակնկալում են ստանալ 5-6 տոննա բերք: Առաջին բերքը կհավաքեն առաջիկա օրերին:

Հասմիկն ու ամուսինը՝ Արայիկ Սարիբեկյանը, լոլիկից բացի ջերմոցում աճեցնում են նաև պղպեղ, ձմերուկ և սեխ: Այն որ վերջին երկուսը հնարավոր է Գավառում աճեցնել, զարմացրել է շատերին. ասում են ջերմոցի տերերը: Նախատեսում են ընդլայնել ջերմոցային տնտեսությունն ու աճեցնել ոչ ավանդական  այլ մշակաբույսեր ևս: Միակ աջակցությունը, որ կցանկանար ստանալ ընտանիքը, մասնագիտական խորհրդատվությունն է:

Հեղինակ՝ Անահիտ Կարեյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում