ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը չի ծրագրում դիվանագիտական գործընթաց սկսել Պաղեստինի հետ. The Times of Israel

Իսրայելը չի ծրագրում դիվանագիտական գործընթաց սկսել Պաղեստինի հետ. The Times of Israel

Իսրայելի իշխանությունները չեն ծրագրում խաղաղ բանակցություններ վարել Պաղեստինի ներկայացուցիչների հետ: Հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակի անանուն աշխատակիցը երկուշաբթի The Times of Israel-ին:

«Պաշտպանության նախարար Բենի Գանցի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հանդիպումը նվիրված էր անվտանգության խնդիրներին: Պաղեստինցիների հետ դիվանագիտական ​​գործընթաց չկա և չի լինի»,- մեկնաբանել է պաշտոնյան Գանցի և Աբբասի հանդիպումը:

Կիրակի Իսրայելի պաշտպանության նախարարը և Պաղեստինի նախագահը բանակցություններ են վարել Հորդանան գետի արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում: Կողմերը քննարկել են անվտանգության քաղաքականությունը, տնտեսական և քաղաքացիական խնդիրներ, գրել է Գանցը Թվիթերում: Նա նաև նշել է, որ Իսրայելը ձգտում է միջոցներ ձեռնարկել Պաղեստինի տնտեսության ամրապնդման համար:

Գանցի և Աբբասի հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնից Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի վերադարձից հետո, որտեղ նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Թերթը նշում է, որ բանակցությունների ընթացքում Բայդենը բարձրացրել է Պաղեստինի հարցը, իսկ Բենեթն իր հերթին խոստացել է աջակցել ինքնավարության կառավարությանն ու տնտեսությանը, սակայն բացառել է աշխատանքն անկախ Պաղեստին պետության ստեղծման ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում