ՄՄարիամ Մխիթարյան

Աֆղանստանի ամենաազդեցիկ երկու քաղաքական գործիչ՝ Աբդուլլահն ու Քարզային տնային կալանքի տակ են

Աֆղանստանի ամենաազդեցիկ երկու քաղաքական գործիչ՝ Աբդուլլահն ու Քարզային տնային կալանքի տակ են

Թալիբները Աֆղանստանի ամենաազդեցիկ երկու քաղաքական գործիչների՝ Ազգային հաշտեցման գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահին և երկրի նախկին նախագահ Համիդ Քարզային, զրկել են թիկնապահներից, և այժմ նրանք տնային կալանքի տակ են: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:

Թալիբներն առգրավել են Քարզայի մեքենաները, զինաթափել նրա թիկնապահներին, որից հետո պետության նախկին ղեկավարը տեղափոխվել է Աբդուլլահ Աբդուլլահի տուն, որտեղ մեկ օր առաջ խուզարկություն էր իրականացվել: Արդյունքում՝ իշխանությունը թալիբներին խաղաղ փոխանցելու համար ստեղծված համակարգող խորհրդի երկու անդամները մնացել են անպաշտպան:

Աբդուլլահ Աբդուլահը և Համիդ Քարզայը ստեղծել էին համակարգող խորհուրդն ու հանդիպումներ էին անցկացնում «Թալիբանի» հետ՝  նոր կառավարություն ձևավորելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում