ՄՄերի Եգորյան

Եվս մեկ միջադեպ՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

Եվս մեկ միջադեպ՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

Եվս մեկ միջադեպ է Ազգային ժողովում գրանցվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ:

Հակոբյանը, անավարտ թողնելով ելույթը, իջել է ամբիոնից ու շարժվել դեպի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքեր:

Նիստը նախագահողը դարձյալ հարկադրված է եղել ընդմիջում հայտարարել:

Հիշեցնենք՝ արդեն երկրորդ օրն է՝ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ընթացքում շիշ էր նետել նրա ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում