ԳԳոհար Սարգսյան

ԱԺ-ն ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը

ԱԺ-ն ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, 65 կողմ, 18 դեմ, 0 ձեռնպահ ձայներով  ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի խոսքով՝ շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, ուստի առաջացել է ջրապահանջը լրացնելու անհրաժեշտություն:

Առաջարկվում էր 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ3:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում