Գեղարքունիք համայնքի կամուրջը նորոգվում է

ԱԱրսեն Մկրտչյան

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի տարածքով հոսող Գավառագետն ավելի քան 100 օր մեկուսացրել էր գյուղի մի ամբողջ թաղամասի բնակիչներին: Այս տարվա գարնանը վարարած գետը քշել տարել էր  թաղամասը գյուղին կապող կամուրջը՝ մինչդեռ այն գյուղացիների անցուդարձի միակ հարմար տարբերակն էր:

Եթե գետը հատելով մի ափից մյուսը գնալը երեխաների համար զվարճալի արկած էր, ապա մեծահասակների համար՝ լրացուցիչ դժվարությունների և մտահոգությունների առիթ:

Ավելի քան 3 ամիս գյուղից մեկուսացած թաղամասի բնակիչները ոգևորությամբ են հետևում նոր կամրջի կառուցմանը: Վերջապես վերականգնվելու է նորմալ հաղորդակցությունը գյուղի հետ, անասնապահներն ստիպված չեն լինելու շրջանցիկ ճանապարհներով անասուններին արոտավայրեր տանել:

Կամրջի կառուցման համար 7 մլն 500 հազար դրամ հատկացրել է Գեղարքունիքի մարզպետարանը և 400 հազար դրամ՝ Գեղարքունիքի համայնքապետարանը:   

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում