Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.2021

ԳԳոհար Սարգսյան

Շոշ-Մխիթարաշեն հատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:

Միացյալ Նահանգները չպետք է սպառազինություն մատակարարի Ադրբեջանին, որը պարբերաբար ուժ է գործադրում հարևանի դեմ. ասել է Ադամ Շիֆը:

Ամերիկացի օրենսդիրները պահանջում են հետաքննություն անցկացնել թուրքական ԱԹՍ-ների նախագծի գործով:

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը մշտապես ՀԱՊԿ-ի տեսադաշտում է. ասել է Ստանիսլավ Զասը:

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան:

Արցախի Մարտունու շրջանի 4 համայնքների հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը սպառնալիք է բնակչության ֆիզիկական և հոգեկան անվտանգության համար. ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:

Շվեյցարիայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 313 նոր դեպք: Առողջացել է 183, մահացել 5 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում