Եզդիները պատրաստվում են դիմել միջազգային դատարան

ՎՎահե Կոստանդյան

Հայաստանի եզդիները ցեղասպանության ճանաչման պահանջով պատրաստվում են դիմել միջազգային դատարան: Ըստ Եզդիների միության նախագահ Խդր Հաջոյանի՝ 2014 թ. օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը Շանգալում «Իսլամական պետություն» խմբավորումը ցեղասպանության է ենթարկել տեղի եզդի բնակչությանը: Աշխարհի տարբեր եզդիական համայնքների ներկայացուցիչների հետ գործակցելով՝ եզդիները դատարան դիմելու բավարար փաստեր արդեն հավաքել են: Խմբակային սպանություններ, տեղահանություն, սովամահության դեպքեր, երեխաների առևանգում: Բռնի տեղահանվեց 400 հազար եզդի: Նրանց մի մասը սպանվեց, մյուս մասն էլ փախավ լեռներ:

Խդր Հաջոյանը վստահ է՝ ցեղասպանության ճանաչման բոլոր հիմքերն առկա են:

«Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ ոչ թե պարզապես դա միջազգային դատարանով դատապարտվի,  այլ որ այս ոճրագործությունն իրականացրած մարդիկ հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն միջազգային դատարանում: Սա համամարդկային ոճրագործություն է: Այո՛, ես հավատում են նրան, որ Հայոց ցեղասպանությունը չդատապարտվեց, և մենք մեր աչքի առաջ տեսանք նոր ցեղասպանություններ»,- ասաց Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում