Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2021

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի ուղղությամբ. հայկական կողմն իրականացնում է հակազդման գործողություններ. Հայաստանի պաշտպանության նախարարություն:

Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ. Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին:

Իշխան Սաղաթելյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ:

ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը և Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրենն այցելել են Սյունիքի մարզ:

Ադրբեջանը միտումնավոր փորձում է խլացնել Արցախում տեղական ռադիոհաճախականությունները. Արցախի դատախազություն:

Աջակցության ծրագրերը պետք է վերափոխել Արցախի զարգացման ծրագրերի. Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:

Վատագույնը դեռևս առջևում է. Հունաստանի վարչապետը՝ հրդեհի դեմ պայքարի մասին:

«Հեզբոլլահը» հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք: Ունենք 208 առողջացած, 4 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում