ԼԼիլիթ Գասպարյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

Օգոստոսի 5-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10547 քաղաքացու հետազոտություն, որից 975-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում