ԱՄՆ-ում ակտիվ պայքար է ընթանում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը չեղարկելու համար

ՀՀայկարամ Նահապետյան

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նախորդ շաբաթ ձայների մեծամասությամբ ընդունեց կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որով նախատեսվում է հաջորդ ֆինանսական տարում սահմանափակել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը: 

Առաջարկվում է նաև 50 մլն դոլար տրամադրել Հայաստանին և 2 մլն դոլար՝ Արցախին: Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը պետք է հաստատվի Միացյալ Նահանգների Սենատի կողմից և ուղարկվի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը: 

Օրենսդրական փոփոխության մանրամասների և դրա հետ կապված հետագա քայլերի, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին «Լուրերն» այսօր զրուցել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանի հետ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում