Լրագրողների աշխատանքը չի սահմանափակվում, տեղի է ունենում աշխատանքի համակարգում. Ալեն Սիմոնյան

ԳԳոհար Սարգսյան

Խորհրդարանում լրագրողների աշխատանքը ոչ թե սահմանափակվում է, այլ տեղի է ունենում աշխատանքի համակարգում. խորհրդարանի ամբիոնից այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք ունենք մի այսպիսի խնդիր, երբ տարիներ շարունակ եղել է այնպես, որ լրագրողները ստիպված են եղել միջանցքներում վազել պատգամավորների հետևից: Եղել են պատգամավորներ, որ սպառնացել են լրագրողներին, ապտակել են նրանց: Այդ լարվածությունը նաև պայմանավորված է եղել նրանով, որ հարաբերությունները որևէ ձևով կարգավորված չեն եղել: Որևիցե փոփոխություն, որ կբերի կամ կարող է բերել ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխության, չի նախատեսվում այսօրվա ռեժիմի պարագայում»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ լրագրողների համար կնախատեսվեն հատուկ տեղեր, որտեղ պատգամավորները հնարավորություն կունենան ճեպազրույցներով հանդես գալ:

«Իշխանական պատգամավորական խմբակցությունը պարտավորություն է իր վրա վերցնում լրագրողների հետ պարտադիր, մշտական շփման մեջ լինել»,- ասաց Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում