Կալանքի տակ գտնվող անձանց անձեռնմխելիությունը հաղթահարված է օրենքով սահմանված կարգով. դատախազ Բաղդասարյան

ԱԱրման Գալոյան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին «Հայաստան» դաշինքով պատգամավոր դառնալուց հետո կալանքի տակ պահելու իրավական հիմքերին:

«Կալանքի տակ գտնվող անձանց անձեռնմխելիությունը, որ ունեցել են որպես պատգամավորի թեկնածու, հաղթահարված է օրենքով սահմանված կարգով: Սահմանադրական կարգավորումները չեն ենթադրում, որ արդեն իսկ սկսված քրեական հետապնդումը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկումը անձի՝ պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում պետք է ստանա ԱԺ համաձայնությունը, հաստատվի կամ վերահաստատվի»,- նշեց Բաղդասարյանը: Նա հրաժարվեց այս հարցի շուրջ հակառակ իրավական մասնագիտական կարծիքները մեկնաբանելուց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում