Ալեն Սիմոնյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում կայացավ ԱԺ նախագահի  ընտրության քվեարկությունը: ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուներ էին առաջադրել բոլոր երեք խմբակցությունները:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն  առաջադրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Մխիթար Զաքարյանի, իսկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորներից  մասնակցել է 71-ը: 

«Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 71-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Մխիթար Զաքարյան՝ 0, Արթուր Սարգսյան՝ 0, Ալեն Սիմոնյան՝ 71»,- տեղեկացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Այսպիսով, ԱԺ ութերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվեց Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին ԱԺ նախագահի պաշտոնում իրեն տրված բարձր վստահության համար:

Խորհրդարանն աշխատանքները կշարունակի վաղը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում