Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածու

ԱԱրման Գալոյան

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը հաստատել է, որ ընդդիմության՝ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուն ինքն է լինելու: Պատգամավորը նաև հայտարարել է՝ պատրաստվում են իրենց օրակարգն առաջ տանել՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում նաև՝ նիստերը բոյկոտելու հնարավորությունը:

Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - ՀՀ 270 հազար քաղաքացիների անունից ստացել ենք մանդատ, եկել ենք այս խորհրդարան մեր պայքարը շարունակելու: Մեր պայքարն ուղղված է հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի ապագայի:

Մեր օրակարգում որևէ բան չի փոխվել, ինչ ասել եմ անցնող 8 ամսվա ընթացքում փողոցում, պատրաստ եմ յուրաքանչյուր րոպե կրկնել այս ամբիոնում: Մեր օրակարգում նույնն է, քանի որ երկրի առջև կանգնած մարտահրավերները նույնն են, և երկրում ստեղծված համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար մեր պայքարը շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում