Առաջին ալիքը մեդիա ակադեմիա կբացի նաև Արցախում: Դասընթացները կանցկացվեն Արցախի պետական համալսարանի և Արցախի Հանրայինի հետ գործակցությամբ: Մեդիա ակադեմիայի դասընթացները կտևեն 7 ամիս և կլինեն անվճար:
Լենա Մինասյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեդիա ակադեմիայի ղեկավար) - Մեր դասընթացները ոչ ֆորմալ բնույթի են, այսինքն՝ տարբերվում են նրանով, որ չունենք տեսական դասեր: Ենթադրենք՝ լրագրողը հենց նյուզռումում բացատրում է լրագրողական որևէ ժանրի նյութի մանրամասները, և հենց տեղում թիմը պատրաստում է նյութ` այդ ոլորտի մասին:
Մեդիա ակադեմիա ընդունված 50 դիմորդներին շնորհավորել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և նշել՝ 65-ամյա փորձով Առաջին ալիքը կարևորում է մեդիակրթությունը: Դիմորդներից Նորա Հայրումյանն ու Մարիամ Սաֆարյանը լիահույս են, որ կբացահայտեն հեռուստատեսային աշխարհը:
Նորա Հայրումյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեդիա ակադեմիայի դիմորդ) - Դիմել եմ նաև հունվարին՝ Երևանում մասնակցելու համար: Սակայն ցանկությունս իրագործվել է հենց Արցախում: Եվ այդ առիթով շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել այս ծրագրում:
Մարիամ Սաֆարյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեդիա ակադեմիայի դիմորդ) - Ուսանողը, որը սովորել է լրագրություն բաժնում և չի անցել պրակտիկ դասընթաց, գործունեություն, սա եզակի հնարավորություն է դրսևորելու իր տեսական գիտելիքները գործնականում և հասկանալու՝ արդյոք հեռուստատեսությունն իրե՞նն է, թե՞ ոչ:
Հանրայինի՝ Ստեփանակերտում մեդիա ակադեմիա ունենալու գաղափարը ողջունել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Այստեղ սաները գործնական գիտելիքներ կստանան ոլորտի լավագույն մասնագետներից:
Աելիտա Չիլինգարյան (լրագրող) - Պրակտիկ գիտելիքներ՝ նկարահանման վայրում, ինչ անել մինչև նկարահանումը, ում զանգահարել, ինչպես խոսել: Նկարահանման վայրում օպերատորի հետ ինչպես աշխատել, ինչ հարցեր տալ, որպեսզի քո ուզած պատասխանն ստանաս, որպեսզի մինիմալ ռեսուրս ծախսվի` մաքսիմալ արդյունք ստանալու համար:
Առաջին ալիքի մեդիա ակադեմիայի դասընթացներն Արցախում կմեկնարկեն սեպտեմբերին:

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին

Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան

Թռչում ենք Նյու Յորք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը



