Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին Թբիլիսիում մահացած են գտել

ՄՄերի Ներսիսյան

Ավստրիան մերժել է Թուրքիայի պաշտոնական խնդրանքը՝ միանալ անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ գործակցության հզոր ծրագրին: Մշտական կառուցվածքային գործակցության բլոկում ընդգրկվելու Անկարայի մայիսյան դիմումը Վիեննան սառն է ընդունել` ժողովրդավարական արժեքներից Թուրքիայի նահանջի և Բրյուսելի հետ կապերի պատճառով: PESCO-ն իրականացնում է 46 պաշտպանական համատեղ ծրագիր ԵՄ 24 անդամ երկրների հետ և հանդիսանում է դաշինքի պաշտպանության ու անվտանգության քաղաքականության առանցքային ոլորտներից մեկը:

*****

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին մահացած են գտել Թբիլիսիի իր բնակարանում: Ոստիկանությունը պնդում է, որ տղամարդն ընկել է բարձրությունից: Հուսեյն Բակիխանովն Ադրբեջանից քաղաքական էմիգրանտ էր, որն ապրում էր Թբիլիսիում և դիմել էր Վրաստանին՝ քաղաքական ապաստան ստանալու համար, քանի որ իր երկրում ենթարկվել է հետապնդումների: Հուսեյն Բակիխանովը ձերբակալվել էր 2021 թվականի մայիսի 7-ին՝ Բաքվում՝ բողոքի ակցիայի ժամանակ: Նա դատապարտվել էր 15-օրյա կալանքի: Ազատվելուց հետո բլոգերը լրագրողներին ասել է, որ ոստիկանությունը խոշտանգել է իրեն:

*****

«Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են»,- ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ Թուրքիային կոչ անելով հետևել միջազգային իրավունքի նորմերին: Դենդիասի խոսքով՝ Թուրքիան պետք է վերջապես հասկանա, որ այլևս չի կարող իրեն այնպես պահել, ասես ապրում ենք 18 կամ 19-րդ դարում: Հունաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ միջազգային իրավունքի և ծովային իրավունքի հարգումն առաջնային սկզբունք է պետությունների միջև հարաբերություններում և Թուրքիան պետք է հաշվի առնի դա:

*****

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի խոսքով՝ համավարակը երկրում վատթարանում է: Ամիրան Գամղրելիձեն շեշտել է, որ ալիքի տարածման զսպման միակ միջոցը զանգվածային պատվաստումն է և սահմանափակումներին հետևելը: The New York Times-ի տվյալով` Վրաստանը նախորդ շաբաթ աշխարհում զբաղեցրել է 9-րդ տեղը ՝ 100,000 բնակչի հաշվով՝ կորոնավիրուսային դեպքերի թվով: Վրաստանը մահացության ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 17-րդ տեղը` 100.000 բնակչի հաշվով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում