Հայհոյանքը քրեորեն կպատժվի, ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԱԱրևիկ Աբելյան

Յոթերորդ գումարման Ազգային ժողովը լիազորությունների դադարեցման վերջին օրն արտահերթ նիստ գումարեց՝ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ: Օրակարգային հարցերից թեժ քննարկվեց իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած Քրեական դատավարության և քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու փաթեթը: Նիստի օրակարգը չգոհացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, քանի որ նրա համոզմամբ՝ ներկայումս պետք է հրավիրվեր արտակարգ նիստ, որտեղ կքննարկվեր սահմանային իրավիճակը՝ հաշվի առնելով, որ առաջիկայում Մոսկվայում սպասում են ծանր բանակցություններ:

Քրեական դատավարության և քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Եթե նույն արարքը միևնույն անձի նկատմամբ պարբերաբար է կատարվել, պատժվում է տուգանքով` 1-3 միլիոն դրամով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց քրեականացնել պատգամավորի, կառավարության անդամների, տարբեր սուբյեկտների նկատմամբ վիրավորանք հասցնելը:

Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց՝ կարևոր է տարբերելը, հայհոյանքն ու անձի արժանապատվությունը վիրավորելը զուտ վիրավորանքից:

Նախագիծը դրվեց քրեվակության, և 75 կողմ ձայնով ընդունվեց առաջին ընթերցմամբ: Խորհրդարանականները 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեցին նաև Պետական սահմանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն արգելվում է սահմանային շերտում գտնվող ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցներն առանց համապատասխան թույլտվության տեսալուսանկարահանող սարքերով նկարահանել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում